Բացել լրահոսը Փակել լրահոսը
1.
A A
Հասարակություն

«Արարատցեմենտի» մոտ 1200 աշխատակից փակել է գործարան տանող ճանապարհը. Tert.am (տեսանյութ)

Ուրբաթ երեկոյան «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել է դրանք բաժանել աշխատակիցներին:

Այս մասին հայտնել են գործարանի աշխատակիցները:

Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է, իրենք չենք կարող պարսկական ցեմենտի հետ մրցակցել:

Աշխատակիցները գործարան տանող ճանապարհը փակել են՝ ի նշան բողոքի,  ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել գործարանը փակելու որոման մասին:

Աշխատակիցները փոխանցեցին ՝ գործարան տանող ճանապարհը փակել են, սակայն, մայրուղին չեն պատրաստվում փակել, քանի որ սա քաղաքական հարց չէ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում