Բացել լրահոսը Փակել լրահոսը
di
A A
Հասարակություն

Արմավիրի մարզի 33-ամյա բնակչի դին Երևանում երկաթներից կախված են գտել. Shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 12-ին, ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ  ճանապարհին երկաթներից կախված տղամարդու դի կա։
 
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Երկաթներից կախվածը Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Մասիս Պողոսյանն է եղել։ Շենգավիթի քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պողոսյանը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ինքնասպան է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։