Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (2)-1
A A
Հասարակություն

Ծիծեռնակաբերդում և Սարալանջում բնաշիվային էտ է կազմակերպվել (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից համաքաղաքային ծառատունկի ընթացքում Ծիծեռնակաբերդի և Սարալանջի 17 հա տարածքում, որտեղ առաջիկայում նախատեսված է անտառվերականգնում, կազմակերպվել է բնաշիվային էտ:

Աշխատանքներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները:

«Սա ոչ պակաս կարևոր աշխատանք է, որքան՝ ծառատունկը: Նախկինում հատված ծառերի կոճղերից ձևավորված թփուտներն առանձնացվել են հիմնական առանցքային  ցողուններից, մաքրվել, այդպիսով մեծացնելով ծառերի կենսունակությունը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը՝ հավելելով, որ չորացած ճյուղերից մաքրված տարածքները կնախապատարստեն նաև հատագա ծառատունկի համար:

Էտված ճյուղերը տեղում մանրացվել են հատուկ սարքով և տեղափոխվել: