A
A
Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսին ավելացրեց նաեւ Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում մեր մարզիկը պոկում վարժությունում գլխավերեւում պահեց նախ 187 կգ, ապա 192 կգ եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրումում Սիմոն Մարտիրոսյանը բարձրացնելով 235 կգ ծանրաձողը, նույնպես փոքր ոսկի շահեց: Երկամարտի 427 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: