Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կաշառք վերցնելու մեջ կասկածվող փոխնախարարը Փաշինյանի որոշմամբ ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

 

 Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը կալանավորվել է  այս տարվա մարտի 30-ին, բուժհաստատություններից մեկի ղեկավարի կողմից կաշառք ստանալու կասկածանքով: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է, իսկ ապրիլի 2-ին՝ կալանավորվել: