Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport maksim borba
A A
Սպորտ

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց ադրբեջանցի ըմբիշին

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին նույնպես չհաջողվեց հաղթահարել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության որակավորման արգելքները:

Մեր 87 կգ քաշային ըմբիշը քառորդ եզրափակիչում հանդիպեց ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ: Այսօր մրցակիցն ավելի հաջողակ գտնվեց եւ հաղթեց 6:1 հաշվով: Եթե վերջինս կիսաեզրափակիչում նույնպես հաղթանակ տանի, ապա Մաքսիմ Մանուկյանը կմասնակցի 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին, հակառակ դեպքում մեր մարզիկը դուրս կմնա պայքարից:

Նախնական փուլում պարտություն կրեց նաեւ մեր ծանր քաշային Դավիթ Հովասափյանը, որը մեկնարկային մարտում 0:5 հաշվով խարտվել է աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Սեմենովին: