Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport borba manukyan
A A
Սպորտ

Մաքսիմ Մանուկյանը հաղթեց, Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց

Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը չկարողացավ հաղթահարել Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը:

77կգ քաշային կարգի մրցումներում օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը առաջին մարտում 5:3 հաշվով հաղթեց հոլանդացի Մարսել Ստելկենբուրգին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվեց գերմանացի Ռոլանդ Շվարցին՝ 3:7: Այդպիսով, մեր պատգամավոր-ըմբիշը դուրս մնաց չեմպիոնական պայքարից:

Նշենք, որ մինչ այդ անհաջողության էին մատնվել նաեւ հավաքականի անդամներ Ռուդիկ Մկրտչյանն (55 կգ) ու Սլավիկ Գալստյանը (63 կգ), որոնք ձախողվեցին արդեն առաջին մրցամարտում:

Աշխարհի եւ Եվրոպայի  չեմպիոն, 87կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, իրար հետեւից հաղթելով իր առաջին երկու մրցակիցներին, մտավ քառորդ եզրափակիչ: