Բացել լրահոսը Փակել լրահոսը
Kocharyan Karen2
A A
Քաղաքականություն

«Փաշինյանի ասածի հետ 100 տոկոս համաձայն եմ, բայց իր արարքը ինձ համար ընդունելի չէ» (տեսանյութ)

Մի քանի ամիս հետո այլևս հնարավոր չի լինի ասել, որ հներն են մեղավոր: Եթե մոտակա կես տարին տնտեսության մեջ չլինեն հաջողություններ, ապա կձևավորվի այլընտրանքային նոր ուժ, որը կապ չի ունենա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Ուժը կարող է ձևավորվել խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմությունից, շատ հնարավոր է նաև, որ այդ ուժը լինի Իմ Քայլի ներսից. նշում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրեն՝ Դավիթ Ղազարյանի ձերբակալությանը նա նշեց, որ իր համար անհասկանալի է տնօրենի ձերբակալությունը:  Ըստ նրա ՝ եթե կատարվել է  հանցագործություն և հարկերը չեն վճարվել,  պետք է իրականացվեն որոշակի գործողություններ: Սակայն  այս տարի ըստ մասնագետների, լավ բերք է սպասվում և սա կարող է խոչընդոտել բնականոն աշխատանքը:

«Ինձ համար անհասկանալի է տնօրենի ձերբակալությունը, քանի որ չեմ կարծում, այդքան մեծ ակտիվ ունեցող մարդը կթողներ կփախներ: Անհասկանալի է նաև, թե ինչպես 14 մլն կաշառք վերցրած նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը  կամ  Գոնսալեսը կարողացել են Հայաստանից դուրս գալ, իսկ նման խոշոր ձեռնարկության տնօրենը ձերբակալվում է, որպեսզի քաղաքից չկարողանա փախչի»:

Անդրադառնալով Նորագավիթի մաքսատան միջադեպին նա նշեց. «Փաշինյանի ասածի հետ 100 տոկոս համաձայն եմ, բայց իր արարքը ինձ համար ընդունելի չէ:  Տեղին չէր սովորական աշխատողի վրա գոռգոռալ, այդպես հարցեր չեն լուծում: Ավելի ազդեցիկ կլիներ, որ նա հայրաբար ասեր այսպես չեն անում»: