Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցում

Պայքարե՞լ, թե՞ չպայքարել Ֆեյքերի դեմ. հարցում

Կարծես արդեն Հայաստանում դժվար է ասել, որ սոցիալական հարթակի էջը իմն է եւ ինչ տեղեկատվություն ուզենամ՝ կտարածեմ։

Համենայնդեպս մեկ շաբաթ առաջ այդ կարող էիք անել, բայց այսօր արդեն ստիպված եք մտածել, քանի որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում հայտարարությունը մտածելու տեղիք տալիս է։

Իսկ հանձնարարականն ուղղված էր ոչ ավել, ոչ պակաս ԱԱԾ տնօրենին։

 « Այո՛, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ, որպեսզի այդ բաները՝ ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի:

Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ իհարկե, որևէ ձևով կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը: Սա անառարկելի արժեք է մեզ համար և կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»,– դիմելով պարոն Վանեցյանին՝ կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանը չուշացավ.ԱԱԾ տնօրենը մի քանի օր անց արդեն տեղեկացրեց կոնկրետ արդյունքի մասին. ֆեյսբուքյան էջերից մեկը վարողը հրավիրվել է ԱԱԾ , իսկ այսօր արդեն ֆեյք համակարգող անձը կալանավորվել է ։

Չեն բացառվում կրկնությունները։

Այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել։

 Այն, որ ապատեղեկատվությունը երբեմն չափազանց վտանգավոր է, չի քննարկվում, բայց արդյո՞ք սոցհարթակում գրառման համար, թեկուզ կեղծ, քաղաքացին պետք է հետապնդվի, այդ արդեն չի կարող չքննարկվել։

Ըստ մասնագետների՝ ԱԱԾ-ի խառնվելն այս գործընթացին չի կարող չվնասել խոսքի ազատությունը, որքան էլ Վարչապետը խոսում էր կարմիր գիծը չանցնելու մասին։