Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rekord 10.04.
A A
Սպորտ

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդական ռեկորդ է սահմանել

Ռաֆիկ Հարությունյանն 8-րդ տեղը գրավեց Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում:

 

A խմբում հանդես եկած 19-ամյա ծանրորդը երկամարտում գրանցեց 344 կգ (150+194) արդյունք: Հրում վարժությունում Հարությունյանը 194 կգ արդյունքով չորրորդն էր եւ սահմանեց Եվրոպայի երիտասարդական (Մ-20) ռեկորդ:

Այս քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ նաեւ Եվրոպայի 2016թ. Չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, որը, սակայն, չկարողացավ քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:

Ռաֆիկ Հարությունյանը նորամուտը նշեց մեծահասակների պայքարում: Նա Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մեդալակիր է պատանիների եւ երիտասարդների տարիքային խմբերում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ գրավել 5-րդ տեղը երկամարտում, իսկ Արմեն Գրիգորյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):