Բացել լրահոսը Փակել լրահոսը
Qocharyan Robert
A A
Քաղաքականություն

Քոչարյանի կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ փաստաբանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը 12:30-ին։

Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել՝ նախկինի պես ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտյան իրադարձությունների օրերին։ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանին արգելված է տեսակցել հորը, իսկ այն հարցին, թե ինչո՞ւ, փաստաբանն ասաց, որ քննիչի հարցնենք, քանի որ չգիտի։

Ալումյանը տոտալ ապատեղեկատվություն բնորոշեց այն տեղեկությունը, ըստ որի՝ 0038 հրամանով նոր կայազոր է ձևավորվել՝ ընդգծելով, որ կայազոր նախկինում էլ է գոյություն ունեցել։

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է Մարտիմեկյան իրադարձությունների օրերին Սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նույն մեղադրանքն է առաջադրված նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին, Երևանի կայազորի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով հետախուզում է, և տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում է։