Մատենադարանի աշխատակիցը պատրաստվում է դիմել դատարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄատենադարանում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում փակվել է ձեռագիր աղբյուրների հետազոտման խումբը:
2016 թվականին տրամադրվել է 2 մլն դրամ, որպեսզի ստեղծվի գիտական հետազոտական խումբ, որը կզբաղվի վաղ անցյալի ձեռագիր նյութերի մեջ ժողովրդական մշակույթին վերաբերող տեղեկությունների հայթայթմանը: Խմբի ավագ գիտական աշխատակից , պատմական գիտությունների թեկնածու Արծրունի Սահակյանի խոսքով՝ այդ 3 տարիների ընթացքում իրենք լույս են ընծայել 3 մենագրություն:
Նրա կարծիքով, տնօրեն այս քայլին գնում է ելնելով անձնական դրդապատճառներից: Քանի որ, երբ 2017 թվականին, Վահան Տեր- Ղևոնդյանը ցանկացել է պաշտպանել դոկտորականը, որպեսզի հետագայում դառնա Մատենադարանի տնօրեն, Արծրունի Սահակյանը լինելով դոկտորականի գրախոսը նշել է, որ աշխատանքը թերի է, որի պատճառով միայն երրորդ փուլում Վահան Տեր- Ղևոնդյանը կարողացել պաշտպանել դոկտորականը:
Արծրունի Սահակյանը նշում է, որ տնօրենն իրեն զրպարտել է, որ նա այդ խումբը բացել է դիմելով շանտաժի և ճնշումների: Այդ մեղադրանքների պատճառով, նա պատրաստվում է դիմել դատարան:
«Վահան Տեր- Ղևոնդյանը, երբ տեսավ խումբը փակելու գիտական հիմնավորումները բավարար չեն, ինձ մեղադրեց, որ խումբը բացելու համար ես շանտաժով և խարդախությամբ ճնշում եմ գործադրել նախկին տնօրենի վրա: Դա այնպիսի մեղադրանք,է, որը ես պետք է քննարկեմ միայն դատարանում: Այդ ամենը ասվում է կոլեկտիվի առաջ, եթե ես լռեմ, նրանք կմտածեն, որ խարդախությամբ եմ բացել այս խումբը»:
Նրա խոսքով՝տնօրենը ակնարկել է նաև, որ այդ գործում նրան օգնել է երրորդ նախագահի եղբայր՝ նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և ավելացնում. «Եթե նման աջակցություն ունենայի ես կդառնայի Մատենադարանի նախագահ: