Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 10-ը ապրիլի (տեսանյութ)

1992-ի այս օրը տեղի ունեցավ Մարաղայի կոտորածը։ Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրի խաղաղ բնակիչները ադրբեջանական բանակի զինված հարձակման զոհ դարձան։

1998-ի ապրիլի 10-ը վարչապետ Արմեն Դարբինյանի առաջին աշխատանքային օրն է:

1999-ին հարյուրավոր քաղաքացիներ փողոցում կանգնած  փորձում են վաճառել իրենց տները։

2001-ի այս օրը երեւանում բացվեց հայ-իրաքյան բարեկամության կենտրոնը, որն աջակցելու իրաքահայ համայնքին։

2013-ի այս օրը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վարույթ սկսեց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ իրավապահների կողմից նախորդ օրը բռնության կիրառման փաստի առիթով։ Ի դեպ, իրավապահներն էլ իրենց հերթին Մարտիրոսյանի նկատմամբ էին վարչական վարույթ սկսել։

 

Պատմության այս օրը, որը դու ապրել ես, բայց որոշ մանրամասներ դուրս են մնացել քո ուշադրությունից։

«Ա1+»- ը ներկայացնում է նախագիծ՝ այս օրը Հայաստանի նորագույն պատմության մեջ։

Հայտնի եւ անհայտ փաստեր, որոնք լույս են սփռում տարբեր զարգացումների վրա։

Հայտնի եւ անհայտ մարդիկ՝ 20 տարի առաջ, 10 տարի առաջ եւ այսօր։