Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԱԾ-ն կատարեց Արցախի գործնական օտարման առաջին քայլը. «Սասնա ծռեր»

Քաղաքականություն
logo-sasna-crer

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հաղորդագրությունը ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում զետեղված պաշտոնական հաղորդագրության համաձայն 2019թ. ապրիլի 6-7-ը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Արցախում հանդիպում է ունեցել Արցախի ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում, ըստ հաղորդագրության ձևակերպման՝ երկու հայկական պետությունների ազգային անվտանգության ծառայությունների միջև կնքվել է համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիր: Թերևս զարմանալի չէ, որ Արցախի կեղծ սուբյեկտացմամբ Արցախը ՀՀ֊ից օտարելու առաջին քայլը կատարում է ԱԱԾ կոչվող այդ կառույցը, որը մինչ օրս իրեն համարում է բոլշևիկյան տխրահռչակ վեչեկայի ուղիղ ժառանգորդ։ Կարող ենք արձանագրել, որ արդեն պաշտոնապես տրվել է Արցախի օտարման մեկնարկը, իսկ ՀՀ ԱԱԾ-ն 5-րդ շարասյան հիմնական գործիքն է։ Այս մասին ահազանգում ենք ՀՀ Ազգային ժողովին, կառավարությանն ու անձամբ վարչապետին՝ կոչ անելով վերջապես զբաղվել քեմալաբոլշևիկյանի փոխարեն ազգայինի վրա հիմնված ՀՀ իրավաքաղաքական հայեցակարգ որդեգրելու, դրա համատեքստում Արցախը ՀՀ-ի մեջ մարզի կարգավիճակով դե յուրե ներառելու, ինչպես նաև ազգային շահերի դեմ ոտնձգություն կատարած կառույցները վերակազմակերպելու և մեղավոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցերով։