Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբեմն հաջողվում է նրանց ճիշտ ուղու վրա դնել, երբեմն` ոչ». քահանան՝ ԼԳԲՏ համայնքի մասին

Հասարակություն
56391611_2268466626725971_133029740045926400_n

ԱԺ-ում, ապրիլի 5-ին ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը չպետք է տարածել, նման միջադեպերի քննարկումը քարոզչություն է եւ գովազդ: Սա Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող, Տեր Եսայի քահանա Արթենյանի կոչն է: «Նրա ելույթում ոչ մի ուղերձ կամ լուրջ ենթատեքստ չկար», – ասաց Արթենյանը։ Քահանան եւս մեկ անգամ նշեց, որ առաքելական եկեղեցին չի ընդունում այդ երևույթը, բայց երբեք կոչ չի անում բռնության կամ խտրականության ենթարկել ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներին։ «Երբեմն հաջողվում է նրանց ճիշտ ուղու վրա դնել, երբեմն` ոչ։ Բայց վերջին տարիներին նույնասեռականների թիվն ավելացել է, դա կապված է ոչ միայն ագրեսիվ քարոզչության, այլ նաև եվրոպական արժեքներ ներմուծելու հետ, և դա անհանգստացնում է մեզ», – ասաց քահանան։ Արթենյանի կարծիքով, մեր հասարակությունը հանդուրժող է, բաց եւ լիբերալ: