Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը չի միջամտի, Դավիթ Ղազարյանը ազատ չի արձակվի

Հասարակություն
n8TgWchnp416jl0s6EYl

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող միջնորդել դատական համակարգին, որպեսզի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվի եւ նա ազատ արձակվի: Գործադիր մարմնի մոտ հավաքված «Սպայկա» ընկերության աշխատակիցներին հեռախոսազանգի միջոցով փոխանցեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «Դա նրա ցանկությունն է, մենք տարբեր հարցեր ենք այսօր հնչեցրել, մենք կարող ենք ամեն օր հավաքվել եւ մեր բողոքի ցույցն անել: Մենք էլի հարգում ենք մեր վարչապետին, դա իր ցանկությունն է, միգուցե կա պատճառ, նա այս երկրի ղեկավարն է, նա ինչ որոշի, մենք հարգելու ենք այդ որոշումը: Մենք բավարարված չենք»,-հեռախոսազանգից հետո ասաց «Սպայկա» ընկերության փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը: Կառավարության դիմաց «Սպայկա» ընկերության աշխատակիցները դադարեցրին ակցիան: