Հովհաննես Գաբուզյանը՝ ԱՄՆ շախմատի ուսանողական թիմային չեմպիոն
Շախմատի Հայաստանի 2017 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը ներկայումս անվճար հիմունքներով եւ ամբողջական կրթաթոշակով սովորում է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարանում: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր գրոսմայստերը ընդգրկվել է այդ համալսարանի շախմատի թիմի կազմի մեջ: Անցած գիշեր Գրանդ Վելլիի թիմը երկրորդ անգամ անընդմեջ դարձել է ԱՄՆ ուսանողական թիմային առաջնության չեմպիոն: Եզրափակչ մրցախաղում այն 2,5:1,5 հաշվով հաղթել է ուսանողական առաջնության 6-ակի չեմպիոն Վեբստերի համալսարանի թիմին: Ի դեպ, հաղթական միավորը վաստակել է հենց Հովհաննես Գաբուզյանը, որն առավելության է հասել Վեբսթերի համալսարանի ուսանող, Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Վասիֆ Դուրաբեյլիի նկատմամբ: Բացի Հովհաննես Գաբուզյանից թիմում հանդես են գալիս նաեւ գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը եւ Կամիլ Դրագունը: Հիշեցնենք, որ անցյալ տարի մեր շախմատիստը նույնպես նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: