Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Ճարտարապետների հեղինակությունը ընկել է մինչև հատակ» (տեսանյութ)

Հասարակություն
Chartarapet-nkar

Մի՞թե մեզ գոհացնում է այն վիճակը, որ ճարտարապետների վարկանիշը ընկել է և հայտնվել ենք ընդամենը գծագրողի դերում.- ճարտարապետների հետ  հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը : «Ճարտարապետները հազարավոր են, բայց այստեղ հավաքվել է ընդամենը 20 հոգի է: Մեր ինստիտուտը յուրաքանչյուր տարի 130 ճարտարապետ է «արտադրում», ասում եմ արտադրում, որովհետև այդպես է, 30 քաղաքաշինարար, այդքան էլ տեսաբան: Բայց այս տարիների ընթացքում դո՞ւք տեսել եք ճարտարագետ-՝ տեսաբան: Տեսության ամբիոնը, որ 80 տարի աշխատում է մի հատ արտադրանք գոնե չտա՞, որ  գոնե մի հոգու ասեինք այս մարդը տեսաբան է»: Ճարտարապետը ավելացրեց, որ երբ իրենք կազմակերպում էինք այս հավաքը հավատում էի,  որ ճարտարապետները կհետաքրքրվեն,   կգան և մտքեր կփոխանակեն այսօրվա ճարտարապետության թերությունների և առավելությունների մասին: Սակայն հավաքվածների քանակից պարզ դարձավ, որ  ճարտարապետմները խոսելու ցանկություն չունեն . «Եթե մենք ասելիք չունենք, նշանակում է,  համաձայն ենք մեր վիճակին և արժանի ենք այս վերաբերմունքին»: Մանրամասները տեսանյութում