Դիպլոմը քիչ է, 170 սմ-ից ոչ պակաս հասակ էլ է պետք ունենալ
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար ոստիկանությունը հրավիրում է մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք։ Նրանք պետք է ունենան համապատասխան բարձրագույն կրթություն` «Իրավագիտություն», «Տրանսպորտային մեքենաշինություն», «Տրանսպորտային համակարգեր», «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում», «Մեքենաներ և սարքավորումներ», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով: Ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք իրենց ռեզյումեները /CV/ պետք է ուղարկեն [email protected] պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ 2019 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 5-ը: