Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ է նշանակում, թե Օրբելյանը շատ է բացակայել» (տեսանյութ)

Հասարակություն
Caturyan-nkar

«Շատ եմ հավանում Փաշինյանի այն թեզը, որ ժողովուրդն է երկրի տեր: Բայց հիմա  որ վերևներում ինչ որ բան են որոշում, առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու, արդեն դառնում է ոչ թե ժողովրդավարություն, այլ հրամայավարություն»,- ասում է  թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը՝  անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  տնօրենին աշխատանքից հեռացնելու որոշմանը:  «Ի՞նչ է նշանակում, թե Օրբելյանը շատ է բացակայել աշխատավայրից, ասում են 364 օրից 200 օր ստեղ չի եղել: Կարող է 364 օր չլինի Հայաստանում: Գեղարվեստական ղեկավարը ամբողջ պրոցեսն է ղեկավարում, եթե նրա բացակայության ժամանակ մեծ ներկայացումներ են բեմադրվել, ի՞նչ նշանակություն ունի քանի օր է բացակայել»,- շարունակում է   նա։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գրական մասի ղեկավար Նելլի Շահնազարյանի կարծիքով  Կ. Օրբելյանի շնորհիվ  օպերայի թատրոնը այլևս աշխարհին աղքատի կարգավիճակով չի ներկայանում: Վերջին 35-40 տարիներին Հայաստանը Մոսկվայի մեծ թատրոնում չի ներկայացել, իսկ հիմա հայտնի են դառնում ամբողջ աշխարհին: Նելլի Շահնազարյանը անդրադարձավ նաև Գ.Սունդուկյանի թատրոնում առկա խնդիրներին  նշեց որ վերջին տարիներին տնօրենի շնորհիվ թատրոնը ծաղկել է, սակայն թատրոնում մշտապես ստուգումներ են իրականացվում, որի պատճառով էլ խաթարվում է թատրոնի աշխատանքը: