«Հավասար հնարավորություններ» մրցույթն ամփոփվեց. մի մրցանակը՝ «Ա1+»-ին
Այսօր անցկացվեց «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով ԶԼՄ ամենամյա 16-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթն ամեն տարի նախաձեռնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և իրավունքների գաղափարի քարոզումը: Մրցույթին կարող էին ներկայացվել 2017թ. նոյեմբերի 20-ից մինչև 2019թ. փետրվարի 20-ը հրապարակված նյութերը: Այս տարի մրցույթին ներկայացվել էին 36 լրագրողական աշխատանք. 20 տպագիր և /կամ էլեկտրոնային հոդված, 14 տեսանյութ և 2 ռադիոնյութ անվանակարգերի համար: Ստորև ներկայացնում ենք հաղթողներին. «Հույսի կամուրջ» ՀԿ / Գլխավոր մրցանակ 4plus օնլայն կայքի լրագրող Վաղինակ Ղազարյան «Նորայի մասին» հոդվածի համար «Հեռուստատեսություն» անվանակարգում 3-րդ մրցանակ «Քյավառ» հեռուստաընկերության լրագրող Տիգրան Հովակիմյան «Չեմպիոնը» ռեպորտաժի համար «Հեռուստատեսություն» անվանակարգում 2-րդ մրցանակ «Ա1+»-ի լրագրող Կարինե Ասատրյան (Ստեղծագործական խումբ՝ Լիլիթ Հովհաննիսյան, Սերգեյ Խուրդոյան, Սարգիս Գրիգորյան, Ռուբեն Մնացականյան, Քնարիկ Հարությունյան, Ռուզան Մկրտչյան) «Ցավը» ֆիլմի համար «Հեռուստատեսություն» անվանակարգում 1-ին մրցանակ «Առաջին ալիք»-ի լրագրող Սուսան Բադալյան «Կորցրած երկու ոտքը, բայց ոչ ժպիտը» ռեպորտաժի համար «Հեռուսատեսություն» անվանակարգում «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ / Խրախուսական մրցանակ «Զանգեզուր» հեռուստաընկերության լրագրող Նելլի Միրզախանյան «Անմատչելի Կապան» ռեպորտաժի համար «Տպագիր և/կամ էլեկտրոնային մամուլ» անվանակարգում 3-րդ մրցանակ «Հետք»-ի լրագրող Մարինե Մարտիրոսյան «Արմանը՝ Մարսից» հոդվածի համար «Տպագիր և/կամ էլեկտրոնային մամուլ» անվանակարգում 2-րդ մրցանակ Mediamax.am կայքի լրագրող Լուսինե Ղարիբյան «Բրայլյան համակարգով կրթող միակ դպրոցում դասագրքերի մեծ պակաս կա» հոդվածի համար «Տպագիր և/կամ էլեկտրոնային մամուլ» անվանակարգում 1-ին մրցանակ Yerevan.today կայքի լրագրող Լիլիթ Գալստյան «Ինձ այստեղ կոմֆորտ չեմ զգում», Հաշմանդամության կարգավիճակ ստանալը պատուհաս է դարձել հոդվածի համար «Հույսի կամուրջ» ՀԿ / Հատուկ մրցանակ «Sputnik Armenia» ռադիոկայանի լրագրող Քնարիկ Մարտիրոսյան А ты будешь мной гордиться? Во что хочет играть ереванский "придумщик" с ДЦП հոդվածի համար «Հույսի կամուրջ» ՀԿ / «Կովկասյան Ցանց Հանուն Երեխաների»-ի հարթակի խրախուսական մրցանակ «JAMnews» կայքի լրագրող Անահիտ Հարությունյան «Ինչպես են սովորում սովորական դպրոցում նրանք, ում դժվար է կարդալ և քայլել» հոդվածի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն / Շնորհակալագիր «EVN Report» մեդիա հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հիմնախնդիրների պարբերական և համակողմանի լուսաբանման և հավասար հնարավորությունների գաղափարը տարածելու համար: