A
A
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետը նշանակվեց
Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Խաչատուր Խաչատրյանին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Խաչատուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ»,- ասված է հրամանագրում: