Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդաքարցիները դաշտերը մեխապատել են (տեսանյութ)

Մարզեր
1554384970_00640.00_02_21_06.still001

Գարունը բացվել, ցանքը մեկնարկել է: Վարդաքարում գյուղատնտեսական նոր տարին եկել է, բայց հին խնդիրները դեռ լուծված չեն: Խոսքը համայնքի ցանքանտարածությունների հետ է կապված: Բանն այն է, որ Վարդաքարն Այգաբացին կապող ճանապարհն անանցանելի է, վարորդներն էլ դաշտերի միջով նոր ճանապարհ են բացել: 3 կմ ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհահատվածը շարքից դուրս է եկել: Գոյացած հսկայական փոսերի միջով անցնելն էլ՝ գրեթե անհնար: Դա է պատճառը, որ վարորդները փորձում են շրջանցել: Բնակիչները ելքը գտել են: Դաշտավայրերի մեջ մեխեր են ամրացրել, որ մեքենաները չկարողանան ցանքերը տրորել, կամ էլ դաշտ մտնելու դեպքում անիվները ծակվեն: Այդ կերպ բնակիչները փորձում են դաս տալ կարգազանց վարորդներին: