Ո՞վ պետք է բացահայտի Ֆեյքերին
«Ճիշտ կլինի, որ ոչ թե ԱԱԾ-ն այլ ոստիկանությունը համագործակցի սոցցանցերի հետ և բացահայտի ֆեյքերի տվյալները»,- մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանձնարարականին՝ ապատեղեկատվության հտ կապված։ Սակայն, ըստ Մարտիրոսյանի, դա պետք է անել այն դեպքում, եթե հնչեցրած հայտարարությունները ազգային անվտանգության խնդիր է առաջացնում՝ հնչում են բռնության կոչեր, կեղծ տեղեկություններ և այլն: Այս գործողություններից դուրս քայլերը խոսքիի ազատության համար կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ.« Ես լավ չեմ պատկերացնում, ի՞նչ մեխանիզմներ պետք է իրականացնել, հատկապես, որ նման բաները սահմանափակող օրենք չունենք»: Նա ավելացրեց, որ միջազգային պրակտիկայոմ ևս ֆեյքերի դեմ պայքար է սկսվել, սակայն հետևանքները դեռևս բացասական են: