Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին խարդախության զոհ է դարձել (տեսանյութ)

Հասարակություն
qaghaqaci-nkar

Կառավարության շենքի  դիմաց շարունակվում է բողոքի ակցիաները: Արզումանյան Քրիստինեն տարիներ առաջ հայրիկին հիվանդանոց պառկեցնելու համար տոկոսով գումար է վերցրել ծանոթից և ինչպես ինքն է նշում՝ մարել է այն, բայց այսօր տունը կորցնելու վտանգի առաջ  է կանգնած: «Մենք ընկել ենք մի խումբ խարդախների՝ Արա Մուրադյանի, Լևոն  Չարխիֆալակյանի և Արման Տեր-Հակոբյանի ձեռքը: Վերցրել ենք 1500 դոլար, հիվանդանոցային ծախսերի համար, մեկ ամիս հետո միջնորդի ներկայությամբ  մայր գումարը և տոկոսը հետ ենք վերադարձրել, և զանգահարել ենք, ասել ենք՝ դե արդեն արի տունը հետ վերադարձրու ու այդպես մինչև այսօր չենք կարողանում խնդիրը լուծել»: Արզումանյանների ընտանիքը  Հարկադիր ծառայությունից նամակ է ստացել, որ 8 օրից պիտի ազատեն տունը: Արզումանյանների գործը նաև դատարանում է քննվել: Ըստ Քրիստինե Արզումանյանի՝ 4 դատավարություն հօգուտ իրենց է կայացել, բայց մյուս կողմը գործը ուղարկել է Վճռաբեկ դատարան:  «Վճռաբեկը գործը ուղարկել է առաջին ատյանի դատարան, վերջինս  էլ մյուս կողմի օգտին է կայացրել վճիռը,  որի հիման վրա Վճռաբեկը ուղարկել է հարկադիր»: Քրիստինե Արզումանյանը տանը բնակվում է հոր և 2 տարեկան որդու հետ: Նա նշեց, որ չի պատրաստվում տունը լքել: Պահանջում է, որ Կառավարությունը ուշադրություն դարձնի իր խնդրին: