Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի կունենա քանդակագործ Անահիտ Մովսիսյանի անհատական ցուցահանդեսը

Բիզնես

Ապրիլի  6-ին՝ 14:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում (ք. Երևան, Աբովյան 64) տեղի կունենա քանդակագործ Անահիտ Մովսիսյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 11-ը ներառյալ: Մուտքն ազատ է:   Անահիտ Մովսիսյանը ծնվել է 1977 թ.: Մասնագիտությամբ քանդակագործ է: Դասավանդում է դպրոցում: Անահիտն աշխատում է փայտի վրա: Վերջին տարիներին մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, իր աշխատանքները ցուցադրել տարբեր միջոցառումների ժամանակ, ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ: Կազմակերպվել է նաև նրա մոդելավորած հագուստի ցուցադրությունը, որտեղ կտորը համադրել է փայտի և մետաղի հետ:   Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին   Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում տեղի են ունենում դասընթացներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ:   ք. Երևան, Աբովյան 64 (010) 569380, (010) 569383  [email protected] Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center www.folkartcenter.am