Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի», իսկ «Բանանցը»՝ «Լոռի ՖԱ»-ի հետ (տեսանյութ)

Սպորտ
sport-futbol-gavat-3.04.

Ֆուտբոլի Հայաստանի 2018-19թթ գավաթի խաղարկությունում կայացան կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Մրցաշարի նորեկ «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին»: Տանտերերի խփած երկու գոլերին հյուրերը պատասխանեցին երկու գնդակով: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Իսկ ահա Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում չկարողացավ կոտրել «Լոռի ՖԱ»-ի պաշտպանությունը եւ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց՝ 0:0: Այդպիսով, երկու խաղերում հաղթողները կորոշվեն պատասխան հանդիպումներում, որոնք տեղի կունենան ապրիլի 22-ին: