Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը աշխատակազմի 3 ներկայացուցչի, այդ թվում՝ Վանեցյանի մորը, ազատել է պաշտոնից

Պաշտոնական
nikollllllll

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմից 3 հոգի ազատվել է պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Մխիթարյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ: Մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: Հիշեցնենք, որ  Մարգարիտ Ազարյանը Արթուր Վանեցյանի մայրն է: Երրորդ որոշմամբ՝ Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: