Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն կրճատել է Օգնյեն Չանչարեւիչի որակազրկումը

Սպորտ
a1hff-vorakazrkum-2.04.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի մարտի 14-ին կայացած նիստի որոշմամբ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16 հոդվածի 7-րդ կետի համաձայն որակազրկվել էր 5 խաղով: Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ հոդվածի կետը վերաձեւակերպվել է ՀՖՖ Արտակարգ հարցերի կոմիտեի կողմից: Հաշվի առնելով այն, ինչպես նաեւ «Ալաշկերտ» ակումբի միջնորդությունը, ՀՖՖ-ն որոշում է կայացրել 3 խաղով կրճատել Օգնյեն Չանչարեւիչի որակազրկումը: Հիշեցնենք, որ Օգնյեն Չանչարեւիչը նման խիստ պատժի արժանացել էր Հայաստանի առաջնության «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ» խաղի 65-րդ րոպեին լուրջ կոպիտ խախտում թույլ տալու համար: