A
A
Արոնյանը հաղթում Էլյանովին
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարը թեւակոխել է վճռական փուլ: Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ հաղթողի գլխավոր հավակնորդը Լեւոն Արոնյանն է:
Հայ գրոսմայստերը 10-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ եւ 6.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ընդհանրապես 10-րդ տուրը բավական արդյունավետ էր եւ ոչ-ոքի գրանցվեց ընդամենը 2 պարտիաներում:
6 միավորով 2-րդ հորիզոնականում է ընթանում հունգարացի Պետեր Լեկոն, որը սպիտակներով հաղթեց Բորիս Գելֆանդին: Լավագույն եռյակը 5.5-ական միավորով եզրափակում են Եվգենի Ալեքսեեւը, Ալեքսանդրի Գրիշչուկը եւ Վլադիմիր Հակոբյանը: Հակոբյանը այս տուրում սպիտակներով հաղթեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին: