Օրացույց. Ապրիլի 27
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1976-Վալտեր Պանդիանի (ուրուգվայցի ֆուտբոլիստ)
Ներկայումս Պանդիանին հանդես է գալիս իսպանական «Օսասունայում», սակայն կարիերայի լավագույն տարիները անցկացրել է մեկ այլ իսպանական թիմում' «Դեպորտիվոյում» (2000-2005 թթ.): 2005 թ, հարավամերիկացի հարձակվողը հայտնվեց անգլիական «Բիրմինգհեմում», սակայն մառախլապատ ալբիոնում Վալտերը չկարողացավ ցուցադրել իր ողջ կարողությունները: 2006 թ, վերադարձավ Իսպանիա եւ պայմանագիր կնքեց կատալոնական «Էսպանյոլի» հետ, իսկ 2007 թվականից ելույթ է ունենում «Օսասունայում»:
1980-Քրիստիան Լարա (էկվադորցի ֆուտբոլիստ)
Էկվադորի հավաքականի կիսապաշտպանը հանդես է գալիս կոլումբիական «Դեպորտիվոյում»: Էկվադորի հավաքականի կազմում անցկացրել է 29 խաղ եւ խփել 4 գնդակ:
1980-Սիբիլ Բամեր (ավստրիացի թենիսիստուհի)
Ավստրիացի մարզուհին աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիների շարքին չի դասվում, սակայն որպես կանոն կարողանում է հաղթահարել հեղինակավոր մրցաշարերի նախնական փուլերը: Կարիերայի ընթացքում ունեցած ելույթների շնորհիվ վաստակել է 1,5 մլն ԱՄՆ դոլար: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ամենամեծ հաջողությունը եղել է 2008 թ. ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հայտնվելը: