A
A
Առանց լուրջ փոփոխությունների
Աջակցիր «Ա1+»-ինԼեւոն Արոնյանը շարունակում է գլխավորել ՖԻԴԵ Գրան-պրի 4-րդ մրցաշարի աղյուսակը: Նալչիկում ընթացող մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ:
Կես միավոր վաստակեց նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որը դարձյալ սպիտակներով հանդիպեց Եվգենի Ալեքսեեւի հետ:
Այս տուրում առաջատարների մասնակցությամբ հանդիպումներում գրանցվեցին ոչ-ոքիներ, ուստի աղյուսակի վերին հորիզոնականներում փոփոխություններ տեղի չունեցան: Լեւոն Արոնյանը 5 միավորով պահպանեց 1-ին հորիզոնականը, իսկ Եվգենի Ալեքսեեւը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Պետեր Լեկոն եւ Պյոտր Սվիդլերը 4.5-ական միավորով զբաղեցնում են 2-6-րդ հորիզոնականները:
Վլադիմիր Հակոբյանը 4 միավորով 8-րդն է: