Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Ապրիլի 24

Սպորտ

Այսօր ծնվել են

Ապրիլի 24

1966-Ալեսանդրո Կոնստակուրտա (իտալացի ֆուտբոլիստ)

Շուրջ 20 տարի Կոստակուրտան ելույթ է ունեցել իտալական «Միլանում», որի կազմում անցկացրել է 460 հանդիպում: Փորձառու պաշտպանը 59 անգամ հանդես է եկել նաեւ Իտալիայի հավաքականում: Կարիերան ավարտելուց հետո վերջին 2 տարիներին զբաղվում է մարզչական գործունեությամբ: Ներկայումս գլխավորում է իտալական «Մանտովան»:

1976-Սթիվ Ֆինան (իռլանդացի ֆուտբոլիստ)

Իռլանդիայի հավաքականի պաշտպանը ներկայումս ելույթ է ունենում իսպանական «Էսպանյոլում»: Ֆինանն առավել հայտնի է 2003-08 թթ. «Լիվերպուլում» ունեցած ելույթներով: Այդ ընթացքում Ֆինանը լիվերպուլյան ակումբի կազմում նվաճել մի շարք տիտղոսներ, իսկ 2005 թ. դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Իռլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 52 խաղ եւ խփել 2 գնդակ:

1980-Կարեն Ասրյան (հայ շախմատիստ)

Հայ գրոսմայստեր Կարեն Ասրյանը այսօր կդառնար 29 տարեկան: Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ. Օլիմպիադայի հաղթողը կյանքից հեռացավ անցած տարի' 2008 թ.: Կարենի մահը ցնցեց Հայաստանի ողջ մարզական աշխարհին: Ասրյանը հանդիսանում էր ոչ միայն դասվում էր Հայաստանի լավագույն շախմատիստների շարքին, այլ նաեւ հայկական շախմատի ամենավառ անհատականություններից մեկն էր:

1990-Սարգիս Կարապետյան (հայ ֆուտբոլիստ)

Երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի հայտնություններից մեկն էր եւ աստիճանաբար ամրապնդվեց «Բանանցի» հիմնական կազմում: Կարապետյանը փետրվարին նաեւ իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում: Հանդիսանում է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու: