Հաղթանակներ Մալթայում
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը հաջող է մեկնարկել Մալթայում ընթացող «Fed Cup» մրցաշարում: Եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ դիվիզիոնի Բ ենթախմբում ընդգրկված Հայաստանը 1-ին 2 տուրերում հաղթել է մրցակիցներին:
Նախ Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով առավելության է հասել Մոլդովայի նկատմամբ: Այս մրցամարտում Աննա Մովսիսյանը 3:6, 6:1, 6:4 հաշիվներով առավելության է հասել Տերտեացիի նկատմամբ, իսկ Լյուդիմլա Նիկոյանը 4:6, 6:2, 7:5 հաշվով հաղթել է Վասենինային: Աննա Մովսիսյանը եւ Լյուդմիլա Նիկոյանը միասին հանդես են եկել նաեւ զուգախաղերում եւ հաղթել 6:2, 6:0 հաշվով:
Հայաստանը 2-րդ տուրում մրցել է Լիխտենշտեյնի հետ եւ հաղթել 2:1 հաշվով: Հաջողության է հասել Աննա Մովսիսյանը, իսկ ահա Լյուդմիլա Նիկոյանը այս անգամ պարտվել է: Զուգախաղերում հայ մարզուհիները դարձյալ հաղթել են:
2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանի եւ Նորվեգիայի հավաքականը: 3-րդ տուրում հայ թենիսիստուհիները մրցելու են հենց Նորվեգիայի հետ, որին հաղթելու դեպքում առաջին տեղում հայտնվելու լավ հնարավորություն կստանան: Ենթախմբում են նաեւ Եգիպտոսի եւ Իսլանդիայի հավաքականը: Հաղթողը իրավունք է ստանալու 2010 թ. հանդես գալ եվրոաֆրիկյան տարածաշրջանի 2-րդ դիվիզիոնում: