Օրացույց. Ապրիլի 15
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1959-Կեվին Լավ (կանադացի հոկեյիստ)
Կանադացի հայտնի հոկեյիստը երկար տարիներ ելույթ է ունեցել «Էդմոնտոն Օյլերսում» եւ «Նյու Յորք Ռենջերսում»: Կարիերայի ընթացքում NHL-ում անցկացրել է 1000-ից ավել հանդիպում:
1967-Դարա Տորես (ամերիկացի լողորդուհի)
Չծերացող մարզուհու համբավ ունեցող Տորեսը մասնակցել է միանգամից 5 օլիմպիական խաղերի եւ որպես կանոն մեդալով ավարտել ելույթները: Հանդես է եկել հիմնականում 4X100 ազատ ոճի էստաֆետայում: Օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ նվաճել է 12 մեդալ, որից 4-ը' ոսկե: 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերում արժանացել է 3 արծաթե մեդալի:
1973-Տեդի Լուչիչ (շվեդ ֆուտբոլիստ)
Շվեդ պաշտպանը ներկայումս հանդես է գալիս «Էլֆսբորգում»: Շվեդիայի հավաքականում Լուչիչը անցկացրել է 86 հանդիպում, սակայն 2006 թ. ավարտել է կարիերան ազգային թիմում:
1981-Անդրես Դ'Ալեսանդրո (արգենտինացի ֆուտբոլիստ)
Կարիերան հարձակվողական ոճի կիսապաշտպանը կսկսել է արգենտինական «Ռիվեր Փլեյթում», որտեղից էլ 2003 թ. հայտնվեց գերմանական «Վոլֆսբուրգում»: Հետագայում հանդես եկավ նաեւ անգլիական «Պորտսմութում» եւ իսպանական «Սարագոսայում», սակայն Եվրոպայում Անդրեսին այնքան էլ դուրս չեկավ: Ներկայումս ելույթ է ունենում բրազիլական «Ինտերնասիոնալում»: Արգենտինայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է 2004 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն:
1982-Ալբերտ Ռիերա (իսպանացի ֆուտբոլիստ)
Իսպանական «Մալյորկայում» կարիերան սկսած ֆուտբոլիստը 2003-05 թթ. հանդես եկավ ֆրանսիական «Բորդոյում», ապա տեղափոխվեց իսպանական «Էսպանյոլ»: Վերջինիս կազմից վարձավճարով հայտնվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիում»: 2008 թվականից ելույթ է ունենում անգլիական «Լիվերպուլում»:
1983-Իլյա Կովալչուկ (ռուս հոկեյիստ)
Ռուս հայտնի հոկեյիստը վերջին տարիներին ելույթ է ունենում «Ատլանտա Տրշերզում», որի կազմում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում NHL-ում: Ռուսաստանի հավաքականի կազմում 2008 թ. դարձել է աշխարհի չեմպիոն: