Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Ապրիլի 14

Սպորտ

Այսօր ծնվել են

1967-Նիկոլա Բերտի (իտալացի ֆուտբոլիստ)
1990-ականներին Նիկոլա Բերտին համարվում էր իտալական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Բերտին շուրջ 10 տարի անցկացրեց Միլանի «Ինտերում», որի կազմում նվաճեց մի շարք տիտղոսներ: Այդ տարիներին պարբերաբար հանդես էր գալիս նաեւ Իտալիայի հավաքականում, որի կազմում 1994 թ. դարձավ աշխարհի փոխչեմպիոն:

1973-Ռոբերտո Այալա (արգենտինացի ֆուտբոլիստ)
Ներկայումս արգենտինացի հանրահայտ պաշտպանը ելույթ է ունենում իսպանական «Սարագոսայում», սակայն կարիերայի լավագույն տարիները անցկացրել է 2000-07 թթ. իսպանական մեկ այլ ակումբում` «Վելանսիայում»: Հանդիսանում է նաեւ Արգենտինայի հավաքականում ամենաշատ ելույթ ունեցած խաղացողներից մեկը: 1994-2007 թթ. Այալան ազգային հավաքականում անցկացրել է 115 հանդիպում եւ խփել 7 գնդակ:

1979-Նոե Պամարոտ (ֆրանսիացի ֆուտբոլիստ)
Անգլիական «Պորտսմուտի» պաշտպանը այսօր դարձավ 30 տարեկան: Պամարոտը նախքան «Պորտսմուտում» ելույթ ունենալը հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում», ֆրանսիական «Նիսում»:

1981-Ռաուլ Բրավո (իսպանացի ֆուտբոլիստ)
Մադրիդի «Ռեալի» սանը հարազատ ակումբի կազմում ելույթ ունեցավ 2001-07 թթ., ապա տեղափոխվեց հունական «Օլիմպիակոս», իսկ ներկայումս հանդես է գալիս իսպանական «Նումանսիայում»: Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է «Եվրո-2004»-ի հանդիպումներին:

1983-Ջեյմս Մաքֆադեն (շոտլանդացի ֆուտբոլիստ)
2003 թ. Մաքֆադենը շոտլանդական «Մոզերվիլից» տեղափոխվեց անգլիական «Էվերթոն», որտեղ անցկացրեց 5 մրցաշրջան: 2008 թվականից հանդես է գալիս մեկ այլ անգլիական ակումբում` «Բիրմինգհեմում»: Շոտլանդիայի հավաքականում անցկացրել է 42 խաղ եւ խփել 14 գնդակ:

1983-Նիկոլոզ Ցկիտիշվիլի (վրացի բասկետբոլիստ)
Վրաստանի բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկը, որը ելույթ է ունեցել նաեւ NBA-ում, որտեղ անցկացրել է 177 հանդիպում: 2008 թ. վրացի բասկետբոլիստը պայմանագիր կնքեց իսպանական «Ֆուենլաբրադայի» հետ:

1987-Արթուր Ստեփանյան (հայ ֆուտբոլիստ)
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը ներկայումս պատկանում է ռուսական «Պերմին», որը Ստեփանյանին վարձավճարով տրամադրել է Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնում ելույթ ունեցող «Գորնյակին»: Ստեփանյանը, որը ունի 192 սմ հասակ, համարվում է հայ ամենաբարձրահասակ ֆուտբոլիստներից մեկը: