Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է ներմուծվող լոլիկն ավելի էժան

Քաղաքականություն

     Այսօր կրկին կառավարության առջեւ բազմամարդ էր: Այս անգամ  այստեղ էին հավաքվել Արմավիրի եւ Արարատի մարզի բնակիչները:

   Նրանք բողոքում են, որ տեղում արտադրված լոլիկի գինը ավելի թանկ է, քան ներմուծվողինը:

 Գյուղացիների  խոսքերով' մեզ մոտ 1 կգ լոլիկի մաքսազերծումն արժեքը 420 դրամ է, եւ եթե  դրան գումարվի  ճանապարհածախսը եւ ապրանքի գինը, ապա Թուրքիայից ներմուծվող լոլիկը  պետք է լինի ավելի թանկ: Սակայն հակառակն է,  քանի որ ներմուծված   լոլիկի 70- 80 %-ը չի մաքսազերծվում:

«Հիմնականում լոլիկը գալիս է Թուրքիայից: Սակայն 20 տոննայի փոխարեն մաքսազերծում են ընդամենը 300-400 կգ :Դրսում  լոլիկի  ինքնարժեքը 800 դրամ է , սակայն մեզ մոտ վաճառվում է 400-500 դրամով,պոմիդորը բերում են,ներկայացնում' որպես սոխ »-ասում էին բողոքի մասնակիցները:

   Նրանց խոսքերով' 1 կգ լոլիկ արտադրելու համար միջինը  ծախսում են 650-700 դրամ:

   Ըստ գյուղացիների'   օլիգարխների կողմից թույլ տրվող օրինազանցումները եւ գազի գնի թանկացումները իրենց տնտեսությունները դրել են սնանկացման եզրին եւ չեն կարողանալու մուծել բանկերից վերցրած վարկերը:  

    Այսօր  ցուցարարները նամակ  հանձնեցին վարչապետին' ներկայացնելով իրենց խնդիրները: Նրանք ասում են, որ իրենց խնդրին պետք է լուծում տրվի,  հակառակ դեպքում 2000 գյուղացիական տնտեսություն կմնա անգործ:

    Վարչապետի պատասխանից հետո գյուղացիները  կորոշեն իրենց հետագա անելիքները: