Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էստոնացին հարձակվել է Հայաստանի վրա

Սպորտ

Այսօր, որոշ էստոնական լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակը մեղադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ոչ պարկեշտ պահվածքում: Տեղեկատվությանը անդրադարձել էր նաեւ «Ա1+»ը:

Իրավիճակը պարզաբանել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ ՀՖՖ մամուլի քարտուղարության միջոցով հերքել մեղադրանքները. «Դժվար է պատկերացնել, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է իրեն այսպիսի հայտարարություններ թույլ տալ, առավել ևս, որ մենք միշտ լավ, կարելի է ասել, ընկերական հարաբերություններ ենք ունեցել Էստոնիայի ֆեդերացիայի հետ»:

Արմեն Մինասյանը նշել է, որ խաղի նախօրեին տեղի ունեցած Հայաստանի մարզման ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ. «Չհասցրեցին ֆուտբոլիստները դուրս գալ խաղադաշտ, երբ տրիբունաներից մեր պատվիրկաության վրա հարձակվեց մի մարդ` վանկարկելով անպարկեշտ խոսքեր, բառացիորեն եմ ասում` негодяи, сволочи: Ինչպես պարզվեց քիչ անց, դա Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակն էր: Մեր բազմաթիվ խնդրանքներին չշարունակել հայհոյանքներն ու դրսևորել ավելի պարկեշտ պահվածք, ինչը բնորոշ է յուրաքնաչյուր կիրթ մարդու, նա շարունակեց հարձակվել ֆուտբոլիստների վրա»: Ըստ Մինասյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հաջողվել հանգստացնել էստոնացուն, սակայն ՀՖՖ ղեկավարությունը որոշել է դաշտից դուրս բերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին:

«Ինչ վերաբերում է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի` մեր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ապա դրանք, պարզապես, դատարկ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»-հայտարարել է Արմեն Մինասյանը:ՀՖՖ գործադիր տնօրենը հայտնել է նաեւ, որ էստոնական կողմից եղել են բազմաթիվ ներողությունները. «Նրանց համար իրենց նախագահի այսպիսի պահվածքը նույնպես անակնկալ էր: Եվ ընդհանրապես, ինչի մասին կարելի է խոսել, եթե այս մարդը բոլորին է հայտնի իր ոչ ադեկվատ պահվածքով: Հատկանշական է, որ Պոհլակն այժմ ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ներողություն խնդրել նրանից»: