3-րդ մեդալը Վիլնյուսում
Աջակցիր «Ա1+»-ինԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 3 մեդալի արժանցավ Վիլնյուսում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այսօր Հայաստանի 3-րդ մեդալը նվաճեց 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը, որը արժանացավ բրոնզի:
Ենոքյանը հասել էր մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Գեորգի Կոտեւին: 3-րդ տեղի համար մրցամարտում Էդգարը հաղթեց Լատվիայի ներկայացուցիչ Իմատց Լագոդսկիվսին:
60 կգ քաշային Արթուր Առաքելյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Էրսին Սեթինին: Հիշեցնենք, որ մինչ այս արծաթե մեդալի էր արժանացել 120 կգ Ռուսալան Բասիեւը, իսկ 66 կգ Ժիրայր Հովհաննիսյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Թիմային հաշվարկում առաջին տեղում հայտնվեց Ադրբեջանը, որը 7 քաշային կարգերում նվաճեց 4 ոսկե, 1-ական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Ադրբեջանի ներկայացուցիչները այսօր հաղթեցին 60, 74 եւ 96 կգ քաշային կարգերում:
Վաղը պայքարի մեջ կմտնեն կանայք, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ չունի: