Հայաստանը պարտվեց Էստոնիայում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը 5-րդ ընտրական խմբի վերջին հորիզոնականում հայտնվելու լուրջ հայտ ներկայացրեց: Հայ ֆուտբոլիստները 2010 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեցին Էստոնիայի հավաքականին:
Հանդիպման ընթացքում ավելի սուր էին գրոհում հայ ֆուտբոլիստները: Մասնավորապես, 2-րդ կեսում դարպասը գրավելու 2 լավ հնարավորություն ուներ Արտավազդ Քարամյանը, որի հարվածներից հետո հաջող խաղաց էստոնացիների դարպասապահ Սերգեյ Պարեյկոն: Դարպասը գրավելու ռեալ հնարավորություն ուներ նաեւ Էդգար Մանուչարյանը, որը եւս չկարողացավ հասնել հաջողության:
Իսկ էստոնիան խաղավերջում կարողացավ գրավել Հայաստանի դարպասը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Հայաստանը պարտվեց 0:1 հաշվով եւ 1 միավորով շարունակում է եզրափակել 5-րդ ընտրական խմբի մրցաշարային աղյուսակը: Էստոնիան, որը գտնվում է 4-րդ տեղում, արդեն 4 միավոր ունի իր ակտիվում: