Պայքար առաջին տեղի համար
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտին է մոտենում «Ամբեր» միջազգային շախմատային մրցաշարը, որտեղ հայտնի գրոսմայստերները անցկացրին 9-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից 3 շախմատիստ:
Առաջատարների թվում է նաեւ Լեւոն Արոնյանը, որը ինչպես եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ նորվեգացի Մագնուս Կառլսենը վաստակել է 11.5 միավոր:
9-րդ տուրում Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի հավաքականի խաղացող Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ: Եթե նախորդ տուրերում Լեւոնը հաջողության էր հասնում «կույր» պարտիաներում տարած հաղթանակների շնորհիվ, ապա այս անգամ Մորոզեւիչին պարտության մատնեց արագ շախմատի պարտիայում: Իսկ «կույր» պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
1.5:0.5 հաշվով հաղթանակ տոնեց նաեւ Մագնուս Կառլսենը, որը առավելության հասավ չինացի Վանգ Յուի նկատմամբ: Մինչ այս մրցաշարային աղյուսակի միանձնյա գլխավորող Անանդը 1:1 հաշվով ավարտեց Վեսելին Տոպալովի հետ մրցավեճը եւ հնարավորություն տվեց Արոնյանին ու Կառլսենին հավասարվել իրեն:
Նախավերջին 10-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ետնապահ Վանգ Յուն, Անանդը կհանդիպի Մորոզեւիչին, իսկ Կառլսենը' Կրամնիկին: