A
A
՚Եթե ցանկանա, կարող է վերադառնալՙ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ հարձակվող Հովհաննես Գոհարյանը պայմանագիր է կնքել բելառուսական ԲԱՏԵ-ի հետ, սակայն ցանկության դեպքում ցանկացած պահի կարող է վերադառնալ Մոսկվայի ՚Լոկոմոտիվՙ: Այդ մասին հայտնել է ռուսական ակումբի նախագահ Նիկոլայ Նաումովը:
՚Մենք պաշտոնապես խզել ենք Հովհաննեսի հետ պայմանագիրը: Դա արվել է խաղացողի գործակալի խնդրանքով եւ բացառապես մեկ նպատակով. տալ նրան խաղային պրակտիկա ձեռք բերելու հնարավորությունՙ,-նշել է Նաումովը:
Մոսկվայի ՚Լոկոմոտիվիՙ փոխարինողների կազմում Գոհարյանը 2 տարի անընդմեջ դառնում էր Ռուսաստանի փոխարինողների մրցաշարի լավագույն ռմբարկու, իսկ ահա գլխավոր թիմում Գոհարյանը ելույթ չի ունեցել:
՚Մենք պայմանավորվածություն ունենք Գոհարյանի հետ, որ ցանկության դեպքում նա կարող է վերադառնալ ՚Լոկոմոտիվՙՙ,-ասել է ակումբի նախագահը: