՚Գրան պրիիՙ մրցաշարը` Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը իրավունք է ստացել անցկացնել նետաձգության Եվրոպայի 2010 թ. ՚Գրան պրիիՙ խաղարկության 2-րդ փուլը: Այս մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ եւ Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Վասիլյանը:
՚Եվրոպայի Գրան պրիի խաղարկությունը Հայաստանում անցկացնելու հայտ ներկայացրել էինք նախորդ տարի: Այս տարի Եվրոպայի նետաձգության ֆեդերացիան ընդունել է մեր առաջարկը: 2010 թ. հունիսի 22-27-ը Հայաստանում կկայանա հեղինակավոր մրցաշարի 2-րդ փուլըՙ,-նշեց Բորիս Վասիլյանը:
Եվրոպայի ՚Գրան պրիիՙ խաղարկությանը իրավունք են ունենալու մասնակցելու ոչ միայն եվրոպական երկրները, այլեւ մյուս աշխարհամասերի ներկայացուցիչները: Բորիս Վասիլյանը հույս ունի, որ մեծ թվով երկրներ ցանկություն կունենան ժամանել Հայաստան: Բոլոր երկրները մասնակցության ծախսերը պետք է հոգան ինքնուրույն` նախապես պատվիրելով տեղեր Հայաստանի հյուրանոցներում:
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է անցկացվելու ՚Գրան պրիիՙ խաղարկությունը: Առայժմ քննարկվում են մի քանի տարբերակներ: ՚Հնարավորություն կա մրցաշարը անցկացնել Էջմիածնում գործող ձիարշավարանում: Քննարկում է նաեւ Երեւանում անցկացնելու տարբերակը:
Մասնավորապես` ՚Հրազդանՙ մարզադաշտի մերձակայքում գտնվող ՚Փյունիկՙ մարզադաշտում: Հնարավոր տարբերակները ներկայացնելու ենք միջազգային ֆեդերացիային, իսկ նրանք Հայաստան են ուղարկելու փորձագետի, որն էլ կկայացնի վերջնական որոշումՙ,-ասաց ՀՆՖ-ի փոխնախագահը: