Բուքմեյքերներ. Աբրահամը կրկին կհաղթի
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հերթական անգամ կպահպանի միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը` հաղթելով Լեյխուան Սայմոնին (ԱՄՆ): Նման կարծիքի են միջազգային բուքմեյքերական գրասենյակները:
Աբրահամի հաղթանակի համար սահմանվել է սիմվոլիկ 1.03 գործակից: Մինչդեռ հայ բռնցքամարտիկի հաղթանակի վրա խաղադրույք է ընդունվում ոչ ավել ոչ պակաս 10.00 գործակցով: Առավել անհավանական է համարվում նաեւ ոչ-ոքին, որի համար սահմանվել է 22.00 գործակից: Բուքմեյքերները գտնում են նաեւ, որ 12 ռաունդից բաղկացած մրցամարտը հավանական է, որ ավարտից ժամանակից շուտ` 6-9-րդ ռաունդների ընթացքում:
Արթուրի հաղթանակի նկատմամբ նման վստահությունը պատահական չէ, քանի որ Գերմանիան ներկայացնող հայ մարզիչը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 28 հանդիպումներում էլ հաղթել է մրցակիցներին: Ընդ որում` Աբրահամը 23 անգամ հաղթել է նոկաուտով: Ինչ վերաբերվում է Սայմոնին, ապա 30-ամյա բռնցքամարտիկը եւս պարտություն չունի ռինգում, սակայն երբեք չի հանդիպել չեմպիոնների հետ:
՚Շատերը ինձ համարում են ֆավորիտ, բայց ես չեմ ուզում կորցնել զգոնությունս եւ լրջորեն եմ վերաբերվում իմ մրցակցին: Նույնիսկ հաշվի առնելով, որ սա իմ չեմպիոնական գոտին պահպանելու 9-րդ հանդիպումն է, ես առավելագույնս մտադրված եմ հաղթանակի: Սայմոնը հաղթելու ոչ մի շանս չունի: Ես շատ եմ մարզվել եւ գտնվում եմ հիանալի մարզավիճակումՙ,-հանդիպումից առաջ նշել է Արթուր Աբրահամը:
Մրցամարտը կայանալու է Գերմանիայի Կիլ քաղաքում եւ սկսվելու է տեղի ժամանակով 22:30-ին: