Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ գեղասահորդը 31-րդն է աշխարհում

Սպորտ

Հայ գեղասահորդները շարունակում են խոշոր մրցաշարերին մասնակցել պարզապես մասնակցելու համար: Արդյունքները առայժմ բավական համեստ են: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունը բացառություն չէր:

2-րդ տարին անընդմեջ Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացրեցին Սարգիս Հայրապետյանը եւ Արմինե Ստամբոլցյանը: Տղաների պայքարում Սարգիս Հայրապետյանը 41 մասնակիցների շարքում գրավեց 31-րդ հորիզոնականը: Սարգիսի համար սա վատ արդյունք չէ եւ նա լուրջ հայտ ներկայացրեց Հայաստանի մեծահասակների հավաքականում տեղ ունենալու համար: Համենայնդեպս, Սարգիս Հայրապետյանը ավելի հաջող հանդես եկավ, քան Հայաստանի կազմում հունվարին Եվրոպայի մեծահասակաների առաջնությունում ելույթ ունեցած Գեղամ Վարդանյանը:

Աղջիկների պայքարում Արմինե Ստամբոլցյանը 54 մասնակիցների շարքում զբաղեցրեց 50-րդ հորիզոնականը:

Պարային զույգերում Հայաստանը ներկայացուցիչ չուներ: Այստեղ, ինչպես միշտ մեդալների համար պայքարեցին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Ի վերջո հաղթողի կոչումը նվաճեց Մադիսոն Չոկ-Զուրլեին (ԱՄՆ) զույգը, որին հաջորդեցին Ռուսաստանի ներկայացուցիչներ Եկատերինա Ռյազանովան եւ Ջոնաթան Գերեյրոն: