Թուրքմենբաշիի փողերը Կապան չհասան
Աջակցիր «Ա1+»-ինԱշխաբադում ավարտվեց ՚Թուրքմենբաշիի գավաթիՙ հերթական խաղարկությունը, որտեղ Կապանի ՚Գանձասարՙ ֆուտբոլային ակումբը գրավեց 4-րդ հորիզոնականը: Մրցաշարում հաղթելու դեպքում կապանցիները կվաստակեին 35 հազար ԱՄՆ դոլար:
Խմբային մրցաշարում գրավելով 2-րդ հորիզոնականը` ՚Գանձասարըՙ իրավունք էր ստացել պայքարը շարունակել կիսաեզրափակիչում, որտեղ հայկական թիմի մրցակիցն էր լատվիական ՚Սկոնտոնՙ: Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով: ՚Գանձասարիՙ կազմում աչքի ընկավ վրաց լեգեոներ Դավիթ Խանիշվիլին: Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով, որոնք ավելի դիպուկ իրացրին լատվիացիները` 3:2: ՚Գանձասարիՙ դարպասապահ Վլադիմիր Լուկիչը 2 11 մետրանոց ետ մղեց, սակայն փոխարենը 3 վրիպում թույլ տվեցին նրա խաղընկերները:
Եզրափակիչից դուրս մնալով` ՚Գանձասարըՙ պայքարը շարունակեց 3-րդ տեղի համար մրցավեճում: Այստեղ Սամվել Պետրոսյանի թիմը 1:2 հաշվով պարտվեց տեղի ՚Աշխաբադինՙ: ՚Գանձասարիՙ կազմում միակ գոլը խփեց բրազիլացի Դա Սիլվան:
՚Գանձասարըՙ մրցաշարում անցկացրեց 5 հանդիպում, որոնցից 4-ում ոչ-ոքի խաղաց եւ մեկում կրեց պարտություն: Թիմի առանցքային ֆուտբոլիստ Արմեն Տատինցյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ ՄՏՏՈւ-ն, որը եզրափակիչում 1:0 հաշվով առավելության հասավ ՚Սկոնտոյիՙ նկատմամբ: