՚Դինամոյիՙ 2-րդ կազմը հաղթում է ՚Բանանցինՙ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ՚Բանանցըՙ Կիպրոսում 2-րդ ստուգողական հանդիպումն է անցկացրել` մրցելով Կիեւի ՚Դինամոյիՙ 2-րդ կազմի հետ: Հայ ֆուտբոլիստները զիջել են 0:1 հաշվով:
՚Բանանցըՙ արդեն մեկ շաբաթ է Կիպրոսում է, որտեղ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները ուսումնամարզական հավաք են անցկացնում: Առաջին ստուգողական խաղում ՚Բանանցըՙ 2:0 հաշվով հաղթել էր շվեդական ՚Գեֆլեինՙ: Իսկ ահա Կիեւի ՚Դինամոյիՙ 2-րդ կազմին հայկական թիմը հաղթել չկարողացավ: Ուկրաինացիներին հաղթանակ պարգեւեց Միխայիլ Մալինը, որը 28-րդ րոպեին Աթանաս Չեպիլովի փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Հանդիպման առաջին կեսը անցավ ՚Դինամոյիՙ բացահայտ առավելությամբ: 2-րդ կեսում եղանակային պայմանները թույլ չտվեցին կողմերին ցուցադրել իրենց կարողությունները: Ուժեղ անձրեւի պայմաններում դարպասի նոր գրավում չարձանագրվեց:
Ի դեպ, Կիեւի ՚Դինամոյիՙ հիմնական կազմը Կիպրոս չէր ժամանել եւ գտնվում էր Իսպանիայում, որտեղ մասնակցում էր ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/16-րդ եզրափակիչի հանդիպմանը: ՚Դինամոնՙ հյուրընկալվել էր իսպանական ՚Վալենսիայինՙ: Խաղը ավարտվեց 2:2 հաշվով, ինչը թույլ տվեց ուկրաինական ակումբին դուրս գալ հաջորդ փուլ: