Ֆուտբոլիստն առանց ակումբի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 2005 թ. լավագույն ֆուտբոլիստ եւ ազգային հավաքականի նախկին խաղացող Արամ Հակոբյանը արդեն 2 ամիս է` որեւէ ակումբում հանդես չի գալիս: Հավանական է, որ Հակոբյանը առաջիկա ամիսներին եւս կլինի ազատ խաղացողի կարգավիճակում:
Վերջերս Հակոբյանը մեկնել էր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք, որտեղ փորձաշրջան էր անցնում տեղի ՚Դինամոյումՙ: Արամը որոշել է պայմանագիր չկնքել ուզբեկական թիմի հետ եւ վերադարձել է Հայաստան: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Արամ Հակոբյանը` նշելով, որ պայմանները ՚Դինամոյումՙ չգոհացրին իրեն:
Նախորդ մրցաշրջանում Հակոբյանը ելույթ էր ունենում ՚Բանանցումՙ, որտեղից հեռացավ 2008թ. հունիսին, իսկ որոշ ժամանակ անց պայմանագիր կնքեց ՚Ուլիսիՙ հետ: Պայմանագրի ժամկետը ավարտվեց 2008թ. դեկտեմբերին, որից հետո Հակոբյանը մատնվել է պարապուրդի:
29-ամյա ֆուտբոլիստը առաջիկա ամիսներին ստիպված կլինի անհատական ծրագրով մարզվել եւ սպասել ամռանը բացվող տրանսֆերային պատուհանին: Հակոբյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 16 խաղ եւ դարձել 1 գոլի հեղինակ: