ՆՈՒՅՆԻՍԿ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԻ ԾԽՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Ծխախոտի վերահսկողության մասին» օրենքի նախագիծը շատ մեղմ է, կարծում են այսօր Առողջապահության ինստիտուտում կազմակերպված քննարկման մասնակիցները:
Օրենքը ինչ-որ չափով սահմանափակում է ծխախոտի գովազդը, կարգավորում է է գովազդի բովանդակությունը, սահմանափակում ծխախոտի վաճառքը: Արգելվում է ծխել առողջապահական հաստատություններում, կինոթատրոններում, թանգարաններում, համերգասրահներում, տրանսպորտում, բայց ոչ պետական հիմնարկներում:
Գաղտնիք չէ, որ հենց Աժ պատգամավորներից մի քանիսը ծխախոտային ընկերությունների շահերն են ներկայացնում, իսկ մեծ մասը մոլի ծխողներ են: Իհարկե կան բացառություններ: Օրինակ, նույնիսկ Ալվարդ Պետրոսյանը չի ծխում:
Ավելացնենք, որ զարգացած երկրները խոստանում են օգնել նաեւ մյուսներին ծխախոտի դեմ պայքարում, խոստանում են տնտեսական արտոնություններ: