Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՆՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Մարզեր


Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին գնահատման եւ թեստավորման կենտրոնը աշակերտների ընդահանուր գիտելիքների մակարդակը ստուգելու նպատակով 8-րդ եւ 10-րդ դասարաններում փորձնական ընթացիկ քննություններ անցկացրեց։ Քննության նշանակած օրը վաղ առավոտվանից թեստավորման եւ գնահատման կենտրոնի կայքէջում արդեն տեղադրված էին քննական առարկայի առաջադրանքները, իսկ հաջորդ օրը՝ առաջադրանքների ճիշտ պատասխանները։


Ինտերնետ կապի բացակայության պատճառով Ալավերդու տարածաշրջանի որոշ դպրոցներում լուրջ խնդիրներ առաջացան։ Տարածաշրջանի որոշ դպրոցների աշակերտների համար քննության օրը նույնիսկ քննական հարցերը հասանելի չեղան։


Գնահատման եւ թեստավորման կենտրոնի որոշմամբ՝ այս տարվա գարնանը ընթացիկ քննություններ պետք է հանձնեն նաեւ ավարտական՝ 9-րդ եւ 11-րդ դասարանցիները, այնպես որ, տարածաշրջանի դպրոցներում նույն խնդիրը կարող է նորից առաջանալ։


Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ